Համակարգչային լոկալ/գլոբալ ցանցերի նախագծում, կառուցում և արտադրական շահագործում
Ընկերության գործունեության կարևորագույն ուղղություններից է լոկալ և գլոբալ ցանցերի նախագծումը, տեղակայումը և սպասարկումը:
Ընկերությունը բարեհաջող փորձ ունի տարբեր բարդությունների ցանցերի նախագծման, տեղակայման և զարգացման ուղղությամբ և իր պատվիրատուներին առաջարկում է.
|
1. Համակարգչային ցանցերի նախագծում
-
նախատեսվող աշխատանքների ուսումնասիրում
-
ցանցային բաղկացուցիչ մասերի հզորության հաշվարկ և ընտրություն
-
սերվերային մեքենաների ընտրություն, քանակի և հզորության հաշվարկ
-
աշխատանքային մեքենաների քանակից ելնելով սվիչների, հաբերի անհրաժեշտության դեպքում այլ սարքերի հզորության և քանակի հաշվարկ, ընտրություն:
|
 |
|
2. Համակարգչային ցանցերի կառուցում
-
սերվերային մեքենաների ՕՀ-ի տեղադրում
-
ցանցային սարքավորումների անհրաժեշտ պարամետրերի լարք
-
հակավիրուսային սերվերային ծրագրի տեղադրում
-
սերվեր-սերվեր կապի ապահովում
-
սերվեր-աշխատանքային մեքենա կապի ապահովում
-
աշխատանքները կազմակերպելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովման տեղադրում
-
անհրաժեշտության դեպքում ինտերնետ կապի ապահովում:
|
 |
|
3. Համակարգչային ցանցերի շահագործում
-
ցանցերից օգտվողների` "գործածողի անվան" և "գաղտնագրի" ապահովում
-
գործածողի ցանցային ռեսուրսների և դրանցից օգտվելու իրավունքի սահմանափակում/ապահովում
-
ընթացիկ անհրաժեշտ ծրագրերի տեղադրում, լարք
-
հակավիրուսային ծրագրի թարմացում
-
շահագործվող ցանցի ընթացիկ պրոֆիլակտիկա
-
ցանցի անխափան աշխատանքի, տեղեկատվության անվտանգության գաղտնիության ապահովում:
|

|
4. Համակարգչային ցանցերի ցանցային ապահովմանն առնչվող արդիականացման և այլ ծրագրերի կազմման աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
5. Օժանդակություն ցանցային ապահովմանն առնչվող ուսումնական և վերապատրաստման/ատեստավորման գործընթացներին, գործող կանոնադրությանը, կանոնակարգերին և ընթացակարգերին համապատասխան:
6.Պրոֆիլակտիկ աշխատանքներ ըստ պահանջի և ռեալ իրավիճակի:
7. Համակարգչային ցանցերի ՏՀՏ ենթակառուցվածքներին առնչվող կարգերի իրագործման ապահովում` համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության:
8. Համակարգչային ցանցերի ցանցային ոլորտին առնչվող տեխնիկական և տեղեկատվության անվտանգության վերահսկողության և միջոցառումների իրականացում համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության:
ԳՆԱՑՈՒՑԱԿ