Հայերեն | English
Կայքի քարտեզը
 
 Հարցում
 
Որո՞նք են Ձեր ընկերության առաջնահերթությունները բիզնես գործընթացների ավտոմատացման հարցում
ERP (Enterprise Resource Planning)
 33%
CRM (Customer Relationship Management)
 11%
ECM (Enterprise Content Management)
 4%
BPM (Business Process Management)
 15%
BI (Business Intelligence)
 7%
Ավտոմատացման բոլոր նախագծերը սառեցված են
 4%
Ավտոմատացման կարիք չենք զգում
 26%
 Ավանդների փոխհատուցման տեղեկատվական համակարգ
 

Հայաստանում Հայխնայբանկի ավանդների փոխհատուցումը կրում է հասցեական բնույթ և նպատակուղղված է սոցիալապես առավել անապահով խմբերին դասված քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը։

Ծրագիրը չի դիտարկվում որպես ավանդների վերադարձ, և այն չի վերաբերում բոլոր ավանդատուներին, քանի որ նրանք ոչ բոլորն են սոցիալապես առավել անապահով կամ աղքատ։

Ավանդների փոխհատուցումից օգտվելու իրավունք էին ստացել 2005—2006թթ. ընթացքում սոցիալական ծրագրերում ընդգրկված եւ անընդմեջ նպաստ ստացած անձինք։

 

"Ավանդ"  տեղեկատվական համակարգը ստեղծվել է ԽՍՀՄ նախկին Խնայբանկի շահառուների ավանդների փոխհատուցման նշանակման և վճարման գործառույները գործառույթները ավտոմատացման համար:

 

ՎՏԲ բանկում նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկի ավանդատուների ավանդների փոխհատուցման (այսուհետ` ավանդի փոխհատուցման) տեղեկատվական համակարգի միջոցով իրականացվում է.

 

  • Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվական հունիսի 10-ը ներդրված ավանդի փոխհատուցման համար սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ դիմած քաղաքացիների հաշվառում,
  • ավանդի փոխհատուցման իրավունքի, չափի, ինչպես նաև դրանց վիճահարույց հանգամանքների ամրագրում,
  • վճարման ցուցակների ձևավորում, դրանց տպագրություն
  • վճարումից հետո տվյալների ամփոփում:

 

 

Ներկայումս իրականացվում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցումը:

 

 

 

ՄԵՐ ՄԱՍԻՆ  |  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԾՐԱԳՐԵՐ | ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ | ԳՆԱՑՈՒՑԱԿ | ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ՀՂՈՒՄՆԵՐ
  © 2009 "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ: Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: