
Հարգելի բարեկամ,
Ողջունում եմ Ձեր մուտքը ՆՈՐՔ տեղեկատվավերլուծական կենտրոնի վեբկայք։
Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը Հայաստանի տնտեսության արագ զարգացող ու ամենախոստումնալից ճյուղերից է դարձել: Այսօր արդեն անհնար է պատկերացնել երկրի տնտեսական առաջընթացն ու աճն առանց ՏՀՏ ներգործության ու անմիջական "մասնակցության": Բոլոր զարգացած երկրներն արդեն որդեգրել են ՏՀՏ զարգացմանը նպատակաուղղված հստակ ու ագրեսիվ քաղաքականություն:
Տեղեկատվությունն ունի ամենամեծ պահանջարկն աշխարհի ցանկացած կետում, ուստի խիստ անհրաժեշտ է և առօրեական տեղեկատվության ստացման արդիական տեխնոլոգիաների կիրառումը, ըստ այդմ՝ համապատասխան ծառայությունների պահանջարկի բավարարման նպատակով վստահելի գործընկերոջ ընտրությունը։
Մեր ընկերությունը պատրաստ է իր հաճախորդների և պատվիրատուների համար գտնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ամենաարդյունավետ լուծումները: Այդ առաքելությունը կյանքի կոչելու անհրաժեշտ փորձառությունը ՆՈՐՔ-ը ձեռք է բերել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բազմաթիվ ծրագրեր իրականացնելիս։
Հուսով եմ, վեբկայքը կօգնի Ձեզ ճանաչել ՆՈՐՔ-ը և կդառնա մեր առողջ ու կենսունակ համագործակցության մեկնակետը:
Վանիկ Աբազյան
ՆՈՐՔ տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն