Հայերեն | English
Կայքի քարտեզը
 
 Հարցում
 
Որո՞նք են Ձեր ընկերության առաջնահերթությունները բիզնես գործընթացների ավտոմատացման հարցում
ERP (Enterprise Resource Planning)
 33%
CRM (Customer Relationship Management)
 11%
ECM (Enterprise Content Management)
 4%
BPM (Business Process Management)
 15%
BI (Business Intelligence)
 7%
Ավտոմատացման բոլոր նախագծերը սառեցված են
 4%
Ավտոմատացման կարիք չենք զգում
 26%
 Ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական համակարգ
 

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգը ավտոմատացնում է ընտանեկան նպաստների նշանակման և վճարման գործառույթները:

 

Այս համակարգի միջոցով իրականացվում է ընտանիքի անապահովության անուղղակի գնահատում

հետևյալ գործոնների կամ չափորոշիչների միջոցով.

  • ընտանիքի միասնական եկամտի հարաբերակցությունը ՀՀ-ում հաշվարկային նվազագույն աշխատավարձի վրա,
  • ընտանիքի անդամի այս կամ այն սոցիալական խմբին պատկանելիությունը,
  • ընտանիքի կազմի անաշխատունակ անդամների առկայությունը, դրանց քանակը,
  • բարեկեցության մի շարք գործոններ (ավտոմեքենայի առկայություն, ձեռնարկատեր լինելը, միջազգային կամ բջջային հեռախոսակապից օգտվելը, մաքսային գործարք իրականացնելը և այլն):

Համակարգը ձևավորվում է`

 

  • նպաստ ստանալու համար սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին դիմած ընտանիքների հաշվառումով,
  • նպաստի իրավունքի ամրագրումով,
  • անապահովության միավորի հաշվարկով:

"Նորք"-ում իրականավում է տեղեկատվական շտեմարանների մշակումը, մասնավոևրապես`

 

  • տեղեկատվական շտեմարանների թեսթավորում և ընդունում,
  • շտեմարանների վնասվածության վերացում,
  • ստացված տեղեկատվության թվային գործոնների արձանագրում,
  • կրկնակի հաշվառված ընտանիքների հայտնաբերում և դրանց նպաստի իրավունքի վերանայում,
  • համադրումներ սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական շտեմարանների հետ,
  • նախորդ ամսվա վճարման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության ձևավորում,
  • տվյալ ամսվա ֆինանսական միջոցների հաշվարկում և վճարման հայտի ձևավորում,
  • վճարման ցուցակների տպագրություն,
  • էլետրոնային արխիվի վարում և պահպանում:

 

ՄԵՐ ՄԱՍԻՆ  |  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԾՐԱԳՐԵՐ | ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ | ԳՆԱՑՈՒՑԱԿ | ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ՀՂՈՒՄՆԵՐ
  © 2009 "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ: Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: