Որո՞նք են Ձեր ընկերության առաջնահերթությունները բիզնես գործընթացների ավտոմատացման հարցում
ERP (Enterprise Resource Planning)
33%
CRM (Customer Relationship Management)
11%
ECM (Enterprise Content Management)
4%
BPM (Business Process Management)
15%
BI (Business Intelligence)
7%
Ավտոմատացման բոլոր նախագծերը սառեցված են
4%
Ավտոմատացման կարիք չենք զգում
26%
Հաշմանդամների հաշվառման "Փյունիկ" տեղեկատվական համակարգ
Հաշմանդամների հաշվառման "Փյունիկ" տեղեկատվական համակարգն իրենից ներկայացնում է "ՀՀ բժշկասոցիալական փորձաքննություն" գործակալության և նրա տարածքային մարմինների կողմից մշակվող տեղեկատվության հիման վարվող հաշմանդամների տվյալների շտեմարան:
Համակարգն աշխատում է ինտերնետ միջավայրում և հասանելի է օգտվողներին հանրապետության յուրաքանչյուր կետում:
Համակարգի ներդրման արդյունքում լուծվել են ինչպես աշխատանքի գործընթացին, այնպես էլ տեղեկատվական ամբողջականությանը, ճշգրտությանը և հասանելիությանը վերաբերվող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են.
Աշխատանքի ընթացքում կատարվող վրիպումների և միտումնավոր սխալների քանակի նվազեցում:
Փաստաթղթերի ավելորդ շրջապտույտի նվազեցում:
Տվյալներ որոնելու գործընթացի նվազեցում:
Այլ համակարգերի հետ համեմատական վերլուծությունների ապահովում:
Աշխատանքային գործընթացի առավել վերահսկելի և թափանցիկ կառավարում:
Ծառայությունների որակյալ և արագ մատուցում:
Համակարգն իրականացնում է.
ՀՀ-ում գտնվող այն անձանց հաշվառումը /անհատական տվյալների, փորձաքննության հետազտման արդյունքների/, որոնք դիմել են "ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության" գործակալություն կամ նրա տարածքային մարմիններ /մուտքագրվում են փորձաքննված /հաշմանադամ ճանաչված կամ չճանաճված/ և վերափորձաքննված/:
Լրացուցիչ հետազոտման ծրագրերի մուտքագրում և խմբագրում:
Քաղվացքների, ուղեգրերի և ծանուցումնների ձևավորում և տպում:
Հաշվետվությունների /ստանդարտ, ոչ ստանդարտ/ ձևավորում:
Համակարգն ունի վերլուծությունների ճկուն համակարգ, ինչը հնարավորություն է տալիս օգտվողին ստանալու իրեն հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն /MS Excel ձևաչափով/:
01.01.2012թ. դրությամբ Հաշմանդամների հաշվառման համակարգում հաշվառված են 173.516 հաշմանդամ, որից 8029-ը հաշմանդամ երեխա: