Հայերեն | English
Կայքի քարտեզը
 
 Հարցում
 
Որո՞նք են Ձեր ընկերության առաջնահերթությունները բիզնես գործընթացների ավտոմատացման հարցում
ERP (Enterprise Resource Planning)
 33%
CRM (Customer Relationship Management)
 11%
ECM (Enterprise Content Management)
 4%
BPM (Business Process Management)
 15%
BI (Business Intelligence)
 7%
Ավտոմատացման բոլոր նախագծերը սառեցված են
 4%
Ավտոմատացման կարիք չենք զգում
 26%
 Աշխատանք փնտրողների և գործատուների հաշվառման "Գործ" ՏՀ
 

"Գործ" ինտերնետային տեղեկատվական համակարգի ձևավորման աշխատանքներն սկսվել են 2004թ. "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոնում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից հաստատված տեխնիկական առաջադրանքի հիման վրա: 2005թ.-ին համակարգը հաջողությամբ փորձարկվել է, իսկ 2006թ. համապատասխանեցվել նոր օրենսդրությանը:

2008թ. "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոնում մասնագետների ուսուցումն իրականացնելուց հետո հունիս ամսից սկսվել է ինտերնետային համակարգի շահագործումը:

"Գործ" ինտերնետային տեղեկատվական համակարգն իրենից ներկայացնում է զբաղվածության կենտրոններում աշխատանք փնտրողների հաշվառման համակարգ: Համակարգի ստեղծման հիմքում դրված է զբաղվածության ոլորտի գործող օրենսդրությունը, մասնավորապես՝  "Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը,  ՀՀ կառավարության որոշումներով հաստատված ենթաօրենսդրական ակտեր, այլ իրավական ակտեր: Համակարգի միջոցով ավտոմատացվում են "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության կողմից իրականացվող գործառույթները՝ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան: Համակարգի շահագործումն իրականացվում է կենտրոնացված տարբերակով. ԶԿ-ներում մուտքագրվող տեղեկատվությունն ինտերնետային կապի միջոցով կուտակվում է կենտրոնական սերվերում: Շահագործման ընթացքում “Նորք” ՏՎԿ-ում իրականացվում է համակարգի ծրագրային ապահովում, տվյալների բազայի արդիականացում և ճշգրտում, ՀՀ ԱՍՀՆ և "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության պահանջով տեղեկատվական և վերլուծական նյութերի տրամադրում, դրանց ալգորիթմների և ծրագրերի մշակում:

Ներկայումս "Գործ" տեղեկատվական համակարգի միջոցով իրականացվում է՝

  • աշխատանք փնտրող անձանց հաշվառում,
  • գործատուի կողմից ներկայացվող աշխատուժի պահանջարկի (թափուր աշխատատեղերի) գրանցում,
  • աշխատանք փնտրողների տվյալների և թափուր աշխատատեղերի համադրում, համադրման արդյունքում աշխատանքի տեղավորման տվյալների ամրագրում,
  • հաշվառված անձանց կարգավիճակի և սոցիալական երաշխիքների տրամադրման մասին տեղեկատվության ամրագրում,
  • ապահովագրական ստաժին համապատասխան գործազրկության նպաստի տևողության հաշվարկում,
  • գործազրկության նպաստի վճարման ցուցակների ձևավորում, արխիվացում և տպում,
  • զբաղվածության պետական և միջազգային ծրագրերի տվյալների մուտքագրում, այդ ծրագրերում անձանց ընդգրկում, այդ թվում՝

o վարձատրվող հասարակական աշխատանքներում աշխատանք փնտրող անձանց ներգրավում՝ ՀՀ կառավարության կողմից  սահմանված կարգով,

o անվճար վերամասնագիտացման, որակավորման բարձրացման, նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դասընթացների կազմակերպում,

o այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ նյութական ծախսերի հատուցում՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով,

o աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցում,

o ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար  գործազուրկներին և հաշմանդամներին ֆինանսական աջակցության տրամադրում ՀՀ կառավարության կողմից  սահմանված կարգով,

o հաշմանդամների աշխատանքի վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացում,

o առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստի վճարում,

  • զբաղվածության ծրագրերի ֆինանսավորման հայտ-պահանջագրերի ձևավորում,
  • ելքային ձևերի (հաշվառման քարտ, տեղեկանք, հիշեցման թերթիկ, ուղեգրեր, որոշում, պայմանագիր) ավտոմատ ստացում,
  • վիճակագրական հաշվետվությունների, վերլուծությունների ավտոմատ ստացում:

01.01.2012թ. դրությամբ համակարգում հաշվառված աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմում է 81134 անձ, որից` 69123-ը գործազուրկի կարգավիճակ ունեցող անձ, 14885-ը` գործազրկության նպաստ ստացող:
 

ՄԵՐ ՄԱՍԻՆ  |  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԾՐԱԳՐԵՐ | ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ | ԳՆԱՑՈՒՑԱԿ | ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ՀՂՈՒՄՆԵՐ
  © 2009 "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ: Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: