Հայերեն | English
Կայքի քարտեզը
 
 Հարցում
 
Որո՞նք են Ձեր ընկերության առաջնահերթությունները բիզնես գործընթացների ավտոմատացման հարցում
ERP (Enterprise Resource Planning)
 33%
CRM (Customer Relationship Management)
 11%
ECM (Enterprise Content Management)
 4%
BPM (Business Process Management)
 15%
BI (Business Intelligence)
 7%
Ավտոմատացման բոլոր նախագծերը սառեցված են
 4%
Ավտոմատացման կարիք չենք զգում
 26%
 Նորություններ
 

12-04-2005

Մասնակցություն ”Կրթություն և կարիերա - 2005” ցուցահանդեսին

Սույն թվականի ապրիլի 6-8 Երևանում կայացավ ”Կրթություն և կարիերա” 6-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում էին 27 կազմակերպություններ և ուսումնական հաստատություններ: Ցուցահանդեսին մասնակցեց նաև ՀՀ ԱՍՀ ”Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոնը` ներկայանալով իր Ակտուարական գրասենյակով և Ուսումնական կենտրոնով: Մասնակցությունը ցուցահանդեսին ապահովվեց USAID/PADCO-ի աջակցությամբ: Ցուցահանդեսի ընթացքում Կենտրոնը մասնակիցներին և այցելուներին ներկայացավ ”Ակտուարական աշխատանք.հնարավորություններ և հեռանկարներ” և ”ԳՈՐԾ տեղեկատվական համակարգ” առանձին շնորհանդեսներով: Բազմաթիվ այցելուներին հիմնականում հետաքրքրում էր Հայաստանում նոր և մեծ հեռանկարներ ունեցող ”Ակտուար մաթեմատիկա” մասնագիտությունը և Կենտրոնի` Հայաստանում միակ Ակտուարական գրասենյակի գործունեությունը: Ներկայացվեց նաև ”Նորք”-ի կազմում գործող Ուսումնական կենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Վերադարձ

ՄԵՐ ՄԱՍԻՆ  |  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԾՐԱԳՐԵՐ | ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ | ԳՆԱՑՈՒՑԱԿ | ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ՀՂՈՒՄՆԵՐ
  © 2009 "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ: Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: