| Հեղինակ |
Հաղորդագրություն |
| Գայանե |
Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությունը ՀՀ-ում:
|
| Mesrop |
Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում զարգացման կարևորագույն գործոն են, արտադրության ու ծառայությունների արդյունավետության կազմակերպման միջոց։
ՏՀՏ կիրառման կարևորագույն ոլորտներից է պետական կառավարման համակարգը։ Ամբողջ աշխարհում նկատվող պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության անկմանը դիմակայելու համար բազմաթիվ երկրներ ընտրել են այս ճանապարհը և ձեռք բերած հաջողությամբ ապացուցել նրա արդյունավետությունը։ Դա պետական կառավարման համակարգում, պետության կողմից մատուցվող ծառայություններում ՏՀՏ համակողմանի կիրառումն է, որի արդյունքը Էլեկտրոնային կառավարման համակարգի (Էլեկտրոնային կառավարություն) ստեղծումն է։ Այն նոր որակ է ապահովում պետական կառավարման մեջ և պետության կողմից մատուցվող ծառայություններում։
Այս տեսանկյունից կարծում եմ կարևորվում է ՀՀ-ում այս համակարգի ներդրումը և որն ամենակարևորն է պետության օժանդակությունը այս գործընթացում:
|
| Մարիետա |
Չեք կարծում, որ Հայաստանը և հայաստանցիները պատրաստ չեն գործընթացների ամբողովին ավտոմատացման համար????
|
|