Հայերեն | English
Կայքի քարտեզը
 
 Հարցում
 
Որո՞նք են Ձեր ընկերության առաջնահերթությունները բիզնես գործընթացների ավտոմատացման հարցում
ERP (Enterprise Resource Planning)
 33%
CRM (Customer Relationship Management)
 11%
ECM (Enterprise Content Management)
 4%
BPM (Business Process Management)
 15%
BI (Business Intelligence)
 7%
Ավտոմատացման բոլոր նախագծերը սառեցված են
 4%
Ավտոմատացման կարիք չենք զգում
 26%
 Ծառայություններ
 

"Բիզնեսի ավտոմատացում" ծառայությունների մատուցման նոր առաջարկ

 

Կազմակերպություններում կառավարման և բիզնես գործընթացների համալիր կամ մասնակի ավտոմատացումը էականորեն բարձրացնում է ծառայությունների մատուցման որակը, արագությունը` դրանք դարձնելով ավելի էժան, կառավարելի, վերահսկելի և կանխատեսելի: Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նոր հնարավորություններ է ստեղծում հավելյալ աշխատուժից խուսափելու, դրանով իսկ միջոցներ խնայելու առումով ևս:

Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում մատուցվող ծառայությունների շրջանակում գործարար ոլորտի կազմակերպություններին առաջարկում ենք բիզնեսի ավտոմատացման համալիր աշխատանքների կատարման նոր փաթեթ, որն իր մեջ ներառում է.

  • Փաստաթղթաշրջանառության կառավարում
  • Անձնակազմի կառավարումը
  • Արտադրական պրոցեսների կառավարումը
  • Ֆինանսական եւ կառավարչական հաշվառում
  • Վճարման գործընթացների ավտոմատացում
  • Վաճառքի կառավարում
  • Պահեստի կառավարում
  • Գործունեության վերաբերյալ տարաբնույթ հաշվետվությունների և վերլուծությունների ստացում

Աշխատանքներն իրականացվում են հինգ փուլով.
 

  1. Խնդիրների բացահայտում և հետազոտում
  2. Համակարգչային ավտոմատ համակարգերի /ՏՀՏ ենթակառուցվածքի/ նախագծում
  3. Համակարգերի ստեղծում
  4. Համակարգի ներդրում և անձնակազմի ուսուցում
  5. Հետագա սպասարկում:

Ծառայությունների մատուցման 1-ին և 2-րդ փուլերն իրականացվում են անվճար: Ձևակերպված առաջարկությունների փաթեթը ստանալուց հետո պատվիրատուն է կայացնում որոշում հաջորդ փուլերին անցնելու նպատակահարմարության և ցանկության մասին, որից հետո երկու կողմերի միջև կնքվում է Ծառայությունների մատուցման պայմանագիր` ամրագրելով ծառայությունների մատուցման տեխնիկական, ֆինանսական և ժամկետային պայմանները:


Մենք առաջարկում ենք բիզնեսի ավտոմատացման նորարար ծրագրային և տեխնիկական լուծումներ:

 

ՄԵՐ ՄԱՍԻՆ  |  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԾՐԱԳՐԵՐ | ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ | ԳՆԱՑՈՒՑԱԿ | ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ՀՂՈՒՄՆԵՐ
  © 2009 "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ: Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: