Հայերեն | English
Կայքի քարտեզը
 
 Հարցում
 
Որո՞նք են Ձեր ընկերության առաջնահերթությունները բիզնես գործընթացների ավտոմատացման հարցում
ERP (Enterprise Resource Planning)
 33%
CRM (Customer Relationship Management)
 11%
ECM (Enterprise Content Management)
 4%
BPM (Business Process Management)
 15%
BI (Business Intelligence)
 7%
Ավտոմատացման բոլոր նախագծերը սառեցված են
 4%
Ավտոմատացման կարիք չենք զգում
 26%
 Նորություններ
 

04-11-2011

Երևանում կբացվի հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն

Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև կնքած համաձայնագրի շրջանակում, որը կոչված է խորացնել երկկողմանի համագործակցությունը Տեղեկատվական և Հեռահաղորդակցման Տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում, Երևանում հիմնվել է "Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն":

Կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, ժամը 9:30-ին, Երևանի պետական համալարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մասնաշենքում: Բացմանը կմասնակցեն ՀՀ վարչապետը, այլ պաշտոնատար անձիք, ՏՀՏ մասնավոր ոլորտի և բուհերի ղեկավարներ, ինչպես նաև Հնդկաստանի պատվիրակությունը` Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտի գլխավորությամբ:

Կենտրոնի հիմնական առաքելությունն է Հայաստանում ստեղծել ՏՀՏ մասնագիտական ուսուցման և այդ ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար մի հատուկ միջավայր, որը մեծապես կնպաստի երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը:

Կենտրոնի ստեղծման և գործունեության Ծրագիրն իրականացնում են` ՀՀ կառավարության անունից` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը /ՁԻՀ/, Հնդկաստանի կառավարության անունից` Հաշվողական առաջատար մշակումների կենտրոնը /C-DAC/:

Կենտրոնի ստեղծման և գործունեության Ծրագրի իրականացման նպատակով հայկական կողմը ապահովել է` անհրաժեշտ ենթակառուցվածքով հագեցած, վերանորոգված և կահավորված տարածք, համապատասխան փորձագետներ և աշխատակազմ, Հնդկաստանից ՏՀՏ փորձագետների գործուղումների լոգիստիկ աջակցություն և այլն:

Հնդկական կողմը ապահովել է աջակցություն հետևյալ ուղղություններով` Հնդկաստանից ՏՀՏ փորձագետների գործուղում Կենտրոնը հիմնելու տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով, հարյուրից ավելի մասնագետների միաժամանակ վերապատրաստման հնարավորություն, PARAM գերհամակարգչի (PARAM super-computer) և այլ համակարգչային սարքերի, ծրագրային ապահովման և սարքավորումների տրամադրում, մասնագետների և դասախոսների վերապատրաստում Հնդկաստանում և Հայաստանում, գիտնականների փոխանակնման ծրագրի իրականացում և այլն:

Կենտրոնի ստեղծման և գործունեության Ծրագրի հիմնական գործընկերն է Երևանի պետական համալսարանը: Կենտրոնի հիմնման աշխատանքներին աջակցել է նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը:

Վերադարձ

ՄԵՐ ՄԱՍԻՆ  |  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԾՐԱԳՐԵՐ | ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ | ԳՆԱՑՈՒՑԱԿ | ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ՀՂՈՒՄՆԵՐ
  © 2009 "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ: Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: