Հայերեն | English
Կայքի քարտեզը
 
 Հարցում
 
Որո՞նք են Ձեր ընկերության առաջնահերթությունները բիզնես գործընթացների ավտոմատացման հարցում
ERP (Enterprise Resource Planning)
 33%
CRM (Customer Relationship Management)
 11%
ECM (Enterprise Content Management)
 4%
BPM (Business Process Management)
 15%
BI (Business Intelligence)
 7%
Ավտոմատացման բոլոր նախագծերը սառեցված են
 4%
Ավտոմատացման կարիք չենք զգում
 26%
 Նորություններ
 

07-06-2011

Opera Software-ի ներկայացուցիչ. Հայաստանը մեզ համար #1 շուկան է

Հայաստանը Opera Mini բրաուզերի լայն սպառող և օգտագործող է, այն մեզ համար թիվ 1 շուկան է ծավալների առումով։ Այս մասին ասաց Opera Software ընկերության ստանդարտների տնօրեն Չարլզ ՄքՔեթիՆևիլը։ Ըստ նրա՝ Հայաստանում ամսական Opera mini բրաուզերով միջինում դիտում են 1500 էջ, մինչդեռ շատ երկրներում այդ ցուցանիշը չի հասնում 1000-ի։
Նշենք, որ Opera Mini բրաուզերը ստեղծված է հատուկ բջջային հեռախոսների, սմարթֆոնների և անհատական թվային օգնականների համար։
"Հայաստանում բջջայինների շուրջ 75 տոկոսը օգտագործում է Opera Mini, և այս առումով մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչ է պետք անել հայաստանյան շուկայի համար",-ասաց Չ. ՄքՔեթիՆևիլը՝ չմանրամասնելով սական, թե արդյո՞ք ընկերությունը նախատեսում է համագործակցություն հայաստանյան բջջային օպերատորներից որևէ մեկի հետ։
Իսկ թե ինչո՞ւ է Հայաստանում բջջային Opera Mini բրաուզերի օգտագործողների թիվը բավականին մեծ, Չ. ՄքՔեթիՆևիլը ասաց. "Հայաստանցիներն ընդհանրապես ինտերնետ շատ են օգտագործում, քան այլ երկրներում ապրող մարդիկ։ Նրանք կամ շատ են աշխատում, կամ էլ շատ են խաղում"։
Հիշեցնենք, որ Opera Software ընկերության ներկայացուցիչները այս օրերին Հայաստանում են գտնվում, նրանք եկել էին մասնակցելու հունիսի 4-5-ը Երևանում տեղի ունեցող BarCamp 2011-ին։

Վերադարձ

ՄԵՐ ՄԱՍԻՆ  |  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԾՐԱԳՐԵՐ | ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ | ԳՆԱՑՈՒՑԱԿ | ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ՀՂՈՒՄՆԵՐ
  © 2009 "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ: Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: