Հրատարակչություն
ՆՈՐՔ-ը մատուցում է հրատարակչական ծառայությունների լայն ու բազմազան շրջանակ: Ընկերությունն իրականացնում է բլանկների, բրոշյուրների, բուկլետների, այցեքարտերի, հուշաթերթիկների, ամսագրերի, թերթերի, գրքերի տպագրություն` սկսած դրանց հավաքագրումից, ձևավորումից, մակետավորումից մինչև սրբագրում և հանձնում վերջնական տպագրության: Բազմածավալ աշխատանքներն ապահովում են վերջնական արտադրանքի որակական բարձր հատկանիշները: Գրքերի և բրոշյուրների տեղական և միջազգային գրանցումը և ստանդարտավորումը երաշխավորում է հրատարակչական գործունեության իրավաբանական ձևակերպման և միջազգային ISBN գրքերի գրանցման ծածկագրի նշանակումը:
Օպերատիվ տպագրություն
Ընկերության "Ռիզոգրաֆ" թվային տպագրական մեքենան հնարավորություն է տալիս օպերատիվորեն տպագրել փոքր և միջին տպաքանակ ունեցող գրքեր, բլանկներ, ամսագրեր և այլն: Տպագրական այս մեքենան բավարար կիրառելի է հիսունից մինչև հազար տպաքանակ ունեցող նյութերի համար:
Օֆսեթ տպագրություն
Հրատարակչությունը կիրառում է օֆսեթ տպագրական մեքենաների տարբեր ֆորմատներ: Բարձրորակ նյութերի ու ներկերի օգտագործումն ապահովում են տպագրական նյութի որակի առավել բարձր չափանիշ: Օֆսեթ տպագրության շնորհիվ բուկլետները, ամսագրերը, գրքերը հանդես են գալիս գունային ճիշտ լուծումներով ու շքեղությամբ:
Դիզայն
Դիզայնը հանդիսանում է տպագրության շարժիչ ուժը: Ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությունն ու համակարգչային լայն հնարավորություններն օգնում են ընկերության մասնագետներին իրականություն դարձնել նույնիսկ ամենաանիրական թվացող դիզայներական երևակայությունը: Մեր դիզայներները հմտորեն օգտվում են ժամանակակից հնարավորություններից և ունենալով փայլուն ստեղծագործ միտք՝ կարողանում են լուծում տալ նույնիսկ ամենադժվար պահանջներ ունեցող տպագրական աշխատանքին:
Մաղատպագրություն
Մաղատպագրությունը թույլ է տալիս իրականացնել ուռուցիկ տպագրություն թղթի և զանազան կոշտ մակերևույթների վրա: Տպագրական արտադրանքների՝ գրքերի, բուկլետների, բրոշյուրների և այլնի գեղեցիկ ու շքեղ տեսքը օֆսեթ տպագրության և մաղատպագրության համադրման արդյունքն է:
Կազմարարություն
Կազմարարական ամենատարբեր մեքենաների առկայությունը հնարավոր է դարձնում կազմարարության եղանակների բազմազանությունը՝ թելակար, լարակար, ջերմասոսինձ և այլն: Բուկլետների, գովազդային թերթիկների, ծրարների վերջնական գեղեցիկ տեսքը հնարավոր է դառնում ստանալ ծալքի բազմաթիվ տեսակների շնորհիվ: Կազմարարական որակյալ աշխատանքների շնորհիվ ապահովվում է գրքերի ու ամսագրերի ամրությունը, դրանք դարձնում ոչ միայն գեղեցիկ, այլև երկարակյաց:
Կազմարարություն տիպերը
- Ծալք
- Պերֆերացիա
- Ձևավոր կտրում (շտանց)
- Լաքապատում (հասարակ, UV)
- Լամինացիա
- Դաջում
- Համարակալում
- Ջերմասոսինձ
- Թելակար
ԳՆԱՑՈՒՑԱԿ
ՊՈՐՏՖՈԼԻՈ