Համակարգչային և մասնագիտացված ուսուցում
ՆՈՐՔ տեղեկատվավերլուծական կենտրոնը, կարևորելով տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ քաղաքացիների գիտելիքների և հմտությունների կատարելագործումը և մասնագիտական վերապատրաստման շարունակական գործընթացը, 2004 թվականից իրականացնում է համակարգչային և մասնագիտացված ուսուցում: ՆՈՐՔ-ի ուսումնամեթոդական բաժինն արդեն 7 տարի ուսուցանում և վերապատրաստում է իրականացնում ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքում: Այդ ժամանակահատվածում ՆՈՐՔ-ում ուսուցանվել և վերապատրաստվել է 2000-ից ավելի ունկնդիր, այդ թվում՝ գործազուրկներ և հաշմանդամներ: Դասընթացների մասնակիցների քանակը տարեցտարի աճում է:

ՆՈՐՔ-ն առաջարկում է ինտենսիվ ուսուցմամբ հետևյալ դասընթացները.
1. Նախագծերի կառավարում
2. Համակարգչային սարքավորումների սպասարկման և շահագործման ուսուցում
- Մանրամասն տեղեկություններ համակարգչի սարքերի և աշխատանքի սկզբունքների մասին
- MS - DOS օպերացիոն համակարգի ծանոթացում
- Համակարգչի ֆորմատավորում
- Norton commander օպերացիոն համակարգի ծանոթացում
- Windows (98, 2000, XP) օպերացիոն համակարգի տեղադրում
- Համակարգչի սարքավորումների աշխատանքային ապահովության ծրագրերի (դրայվերների) տեսակավորում և տեղադրում
- Ստանդարտ ծրագրերի փաթեթի տեղադրում
- Ոչ ստանդարտ ծրագրերի տեղադրում
- Հակավիրուսային ծրագրերի տեղադրում և վիրուսներից վնասված համակարգչի աշխատունակության վերականգնում
- Համակարգչի ախտորոշում
- Համակարգչի պրոֆիլակտիկա
- Օժանդակ սարքերի տեղադրում, միացում և ծրագրային ապահովում
|
 |
3. Համակարգչային ցանցերի սպասարկման և շահագործման ուսուցում
- Ծանոթություն Windows server 2003 հետ
- ՕՀ աշխատանքի հիմունքներ սերվերի վրա
- Registry off windows server 2003
- ՕՀ Բեռնավորում
- Windows server 2003 օգտվողի ինտերֆեյս
- ՕՀ շահագործման միջոցները
- Աշխատանք տպող սարքերի հետ
|
 |
4. Ծրագրային համակարգերի ստեղծում
5. Համակարգչային դիզայն
- Ընդհանուր տեղեկություն համակարգչի սարքերի և աշխատանքների սկզբունքների մասին
- Աշխատանք ստեղնաշարի հետ
- համակարգչային հմտություններ (Windows, Word, Excsel)
- MS WORD
- MS EXCEl
- Corel Draw գրաֆիկական խմբագրիչ
- Photoshop գրաֆիկական խմբագրիչ
6. Համակարգչային հրատարակչություն
- Գրաֆիկական համակարգեր
- Տեքստային դիզայնի հիմունքներ
- Հրատարակչական գործընթացի կազմակերպում
- Page Marker հրատարակչական ծրագիր
- Ազդագիր (8 ժամ)
- Հրավիրատոմս: Տեղեկագիր
- Աղյուսակներ
- Պլակատ
- Աշխատանք գույների հետ
- Գրաֆիկական էլեմենտներ
|
 |
7. Համակարգչային հաշվապահություն
- Հաշվապահական հաշվառման տեսության հիմունքները
- Ֆինանսական հաշվառում
- ՀՀ Հարկային համակարգ
- Համակարգչային հաշվապահություն ՀԾ-ի հիման վրա
|
 |
8. Համակարգչային գործավարություն
- Ընդհանուր տեղեկություն համակարգչի սարքերի և աշխատանքների սկզբունքների մասին
- Windows օպերացիոն համակարգ
- Microsoft Word տեքստային խմբագրիչ
- Microsoft Excel էլեկտրոնային աղյուսակներ
- Տեքստերի մշակում և խմբագրում
- Համակարգչային գրաֆիկայի ուսուցում գործավարության կազմակերպման մեջ կիրառման համար (բիզնես-գրաֆիկա, համակարգչային ներկայացումներ, կառուցվածքային սխեմաներ)
- Աշխատանք ժամանակակից կապի միջոցների հետ (ֆաքս, մոդեմային կապ, էլեկտրոնային փոստ, համակարգչային ցանցերի օգտագործման հիմունքներ)
- Գործավարության հիմունքները
- Ինֆորմատիկայի ոլորտում անգլերենով տերմինաբանական ուսումնառություն (ներկայացվող բոլոր թեմաների վերաբերյալ)
|
 |
9. ArchiCad և AutoCad ծրագրերի ուսուցում
10. Կենտրոնում ստեղծված տեղեկատվական համակարգերի մասնագիտական վերապատրաստումներ շահագործողների համար
11. Ընդհանուր համակարգչային դասընթացներ
- Windows օպերացիոն համակարգ
- Microsoft Word տեքստային խմբագրիչ
- Microsoft Excel էլեկտրոնային աղյուսակներ
12. Խորացված համակարգչային դասընթացներ
13. ՀՀ օրենսդրության դասընթացներ
Ուսուցումն իրականացվում է ինչպես անհատական, այնպես էլ խմբակային պարապմունքներով: Ուսուցման ծրագրերն անընդհատ թարմացվում և լրամշակվում են:
ՆՈՐՔ-ն աջակցում է իր մոտ ուսուցանվողներին աշխատանքի տեղավորման հարցում, մասնավորապես՝ պարբերաբար կազմակերպվող աշխատանքի տոնավաճառներին մասնակցության միջոցով:
ԳՆԱՑՈՒՑԱԿ

