| Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների հաշվառման "Մանուկ" տեղեկատվական համակարգը սոցիալապես անապահով ընտանիքներում, քրեակատարողական հիմնարկներում գտնվող, մանկատներում, գիշերօթիկ խնամքի ինչպես նաև հատուկ հաստատություններում խնամվող երեխաների, որդեգրումների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների անձնական տվյալների հաշվառման համակարգ է: Համակարգի ստեղծման նպատակն էր կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, նրանց տրամադրվող սոցիալական ծրագրերի միասնական հաշվառումը, մշտական իրական տեղեկատվության տիրապետում ու այդ տեղեկատվության հիման վրա անհրաժեշտ վերլուծությունների ստացումը: |
 |
Համակարգի ներդրման արդյունքում լուծվել են ինչպես աշխատանքային գործընթացին, այնպես էլ տեղեկատվության ամբողջականությանը, ճշգրտությանը և հասանելիությանը վերաբերող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են.
- նվազեցնել աշխատանքի ընթացքում կատարվող վրիպումների և միտումնավոր սխալների քանակը
- նվազեցնել փաստաթղթերի ավելորդ շրջապտույտի ծավալը
- նվազեցնել գործառույթների կրկնման քանակը
- արագացնել տվյալներ որոնելու գործընթացը
- կրճատել ոլորտի վերաբերյալ անհրաժեշտ վերլուծությունների և հաշվետվությունների ստացման ժամանակահատվածը
Համակարգի միջոցով իրականացվում է.
- ՀՀ գտնվող կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված՟ ընտանիքներում գտնվող, հաստատություններում խնամվող (մանկատուն, հատուկ, գիշերօթիկ, աջակցության կենտրոն) ինչպես նաև որդեգրման ենթակա երեխաների և որդեգրողի թեկնածուի տվյալների հաշվառում,
- ԿԴԻԳ, ինչպես նաև որդեգրման ենթակա երեխայի իրավական կարգավիճակի փոփոխման դեպքում հաշվառումից հանում,
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որդեգրման գործընթացի կասեցում կամ դադարեցում,
- որդեգրված երեխայի և որդեգրողի տվյալների միավորում,
- դրական եզրակացության 12 ամիսը լրացած երեխա չորդեգրած որդեգրողի թեկնածուի սահմանված կարգով հաշվառումից հանում,
- Հաշվետվությունների /ստանդարտ, ոչ ստանդարտ/ ձևավորում:
01.01.2012թ. դրությամբ Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հաշվառման "Մանուկ" տեղեկատվական համակարգում հաշվառված է 2638 երեխա:
