ՏՏ նախագծերի հաջողության կարևորագույն գրավականներից մեկը նախագծերի կառավարման համակարգի ճիշտ կազմակերպումն է՝ հիմնված համաշխարհային լավագույն փորձի վրա: Ըստ այդմ՝ ՆՈՐՔ-ն իր բոլոր նախագծերն իրականացնում է հետևյալ սկզբունքներով.
-
յուրաքանչյուր նախագիծ, անկախ իր ծավալներից, իրականացվում է նախագծերի կառավարման համաշխարհային լավագույն փորձին համապատասխան,
-
նախագծերի իրականացման ժամանակ օգտագործվում են տեղեկատվական համակարգերի մշակման առաջավոր տեխնոլոգիաներ և մեթոդոլոգիաներ,
-
յուրաքանչյուր Պատվիրատուի ցուցաբերվում է անհատական մոտեցում,
-
պատվիրատուի և նախագծային թիմի անդամների միջև կառուցվում են թափանցիկ փոխհարաբերություններ:
Առաքելություն
ՆՈՐՔ-ն իր գործունեության տարիների ընթացքում ձեռք է բերել մասնագիտական փորձ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, վստահելի գործընկերներ և հաճախորդներ` շնորհիվ իր որդեգրած առաքելության`
"Մշակել և ներդնել այնպիսի ՏՏ լուծումներ, որոնք կօգնեն մեր հաճախորդներին դառնալ նախընտրելի իրենց պատվիրատուների համար, լավագույնը` սպառողների և ամենագրավիչը` ներդրողների համար":